ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՐԴԱՆ / MKHITARIAN VARTAN
(arm)
Հայաստանը ֆրանսական քարտիսագրութեան աւանդութեան մէջ (Ֆրանս.)
L’Arménie dans la tradition cartographique française
Bazmavep
2023 / 1-2,
pp.
203-212
Սոյնուսումնասիրութեանհամաձայն,տարածաշրջանիառաջինֆրանսիական քարտէսը «Turcomanie, Géorgie, Commanie» («Թուրքոմանի, Ժէորժի, Կոմանի»)կազմուել է 1653 թուականին ֆրանսիացի յայտնի քարտէսագիր, աշխարհագրագէտ եւ պետական գործիչ Սամսոն Նիկոլայի կողմից:
Կարծում եմ, որ վերոյիշեալ քարտէսը հրատարակելու համար ընտրուած ժամանակաշրջանը պատահական կամ սովորական զուգադիպութիւն չէ։ Քարտէսի ստեղծմանը խթանող հաւանական մի քանի կարեւոր գործօններ.
ա.- աշխարհաքաղաքական ու սոցիալ-տնտեսական իրավիճակը Եւրոպայում, մասնաւորապէս, Ֆրանսիայում (Լուդովիկոս ԺԴ․ի գահակալութեան շրջան), Օսմանեան կայսրութիւնում, Սեֆեան պետութիւնում եւ մեր տարածաշրջանում (Հայաստանը բաժանուած էր վերջին երկու պետութիւնների միջեւ),
բ.- քարտէսի հեղինակ Ս. Նիկոլայի գիտական հետաքրքրութիւնների ենթադրեալ շրջանակը,
գ.- Ֆրանսիայում աշխարհագրական գիտութեան զարգացման վերելքը եւ քարտէսների հրատարակութեան համար գիտարուեստի միջոցների կատարելագործումը:
Համադրելով բոլոր փաստարկները՝ կարելի է եզրակացնել, որ տարածաշրջանի առաջին քարտէսի ստեղծման հէնքում առաւելապէս ընկած են ֆրանսիական աշխարհաքաղաքական նկրտումները: