ՅԱԿՈԲԵԱՆ ԶԱՐՈՒՀԻ / HAKOBIAN ZARUHI
(arm)
Հայկական Մլքէ Թագուհու Եւ Վրացական Ադիշիի Աւետարանների Մանրանկարները. Գեղարուեստական Ոճի Եւ Ձեռագրագիտական Համեմատական Ուսումնասիրութիւն
Miniatures Of The Armenian Gospel Of Queen Mlk’e and Georgian Gospel Of Adishi: Comparative Studies on Artistic Style And Codicology 

Bazmavep 2022 / 3-4, pp. 245-267

Հայկական Մլքէ թագուհու եւ վրացական Ադիշիի նկա­րա­զարդ աւետարաններն երկու ինքնատիպ եւ եզակի յուշարձաններ են՝ իւ­րա­քան­չիւրն իր ազգային արուեստի շրջանակներում: Նրանք չեն յարում ո­րեւէ գեղարուեստական ուղղութեան կամ դպրոցի: Միեւնոյն ժա­մա­նակ այս մատեանները շատ ընդհանրութիւններ ունեն միմեանց հետ, իսկ միասին՝ մեծ աղերսներ ունեն անտիկ գեղարուեստական ա­ւան­դոյթ­ների հետ: Աւելին, վաղ ձեռագրերի, այդ թւում այս երկու ձեռագրերի ման­րանկարների կառուցուածքը հնարաւորութիւն է տալիս տե­սա­կա­նօ­րէն վերականգնել դրանցից մէկի՝ Ադիշիի աւետարանի պակաս թերթերն ու մանրանկարների հերթականութիւնը: Յայտնի է Ադիշիի ստեղծման վայ­րը՝ Կղարջքի Բագրատունիների Շատբեր(դ)տ վանքը: Միեւնոյն ժա­մա­նակ Մլքէ թագուհու աւետարանի վերջին շրջանում վերագրումը Շի­րա­կի Բագրատունիներին, թոյլ է տալիս տեսնելու երկու նկարազարդ ձե­ռագրերի ստեղծման ընդհանուր մշակութային միջավայրը, որ կապ­ւում էր Բագրատունիների հետ եւ արդիւնքն էր այդ միջավայրին բնո­րոշ դասական կամ անտիկ գեղարուեստական լեզուի եւ ճաշակի: