CHRISTINE LAMOUREUX / ՔՐԻՍՏԻՆ ԼԱՄՈՒՐԷՕ
Analisi e studio preliminare dell’affresco della Madonna a Dadivank
Նախնական ուսումնասիրութիւն ԴադիվանքիԱստուածածնի որմնանկարին
Bazmavep
2015 / 3 - 4,
pp.
167-182
Որմնանկարի սուաղի մի նմոյշ վերցուել եւ ուսումնասիրման է ենթարկուել Իտալիայի Վիչենցա քաղաքի մասնագիտացուած տարրալուծարանում: Որմնանկարի մակերեսը մաքրուել է հանքազերծ ջրով ու թոյլ բազիկ հեղուկով ներծծուած սպունգով:
Նկարչական մակերեսի ամրակայումն ու պաշտպանութիւնն իրականացուել է Paraloid B72 քսուկով:
Մարիամ Աստուածածնի դէմքը ենթարկուել է ամբողջական պահպանողական վերականգնման, որի ժամանակ սուաղի հատուածը ամբողջացուել է աւազի ու կրի շաղախով, պահպանելով բնօրինակի չափաբաժինները, իսկ նկարչական հատուածը ամբողջացուել է բնական հողերի գունային նուրբ թաղանթով:
Այս որմնանկարի հեղինակին, մեկենասին, պատուիրատուին եւ այլ պատմական շրջանակի մասին տեղեկութիւնների բացակայութիւնը առաւել է սրում հետաքրքրութիւնը, յատկապէս գեղանկարչական բարձր ճաշակով իրականացուած այս որմնանկարին դիմաց:
Մաղթենք, որ վերականգնման աշխատանքները խթան հանդիսանան յաւելեալ ուսումնասիրութիւնների: