CHRISTINE LAMOUREUX / ՔՐԻՍՏԻՆ ԼԱՄՈՒՐԷՕ 
Analisi e studio preliminare dell’affresco della Madonna a Dadivank
Նախնական ուսումնասիրութիւն ԴադիվանքիԱստուածածնի որմնանկարին

Bazmavep 2015 / 3 - 4, pp. 167-182

Որմնանկարի սուաղի մի նմոյշ վերցուել եւ ուսումնասիր­ման է ենթարկուել Իտալիայի Վիչենցա քաղաքի մասնագիտա­ցուած տար­րա­լու­ծարանում: Որմնանկարի մակ­երեսը մաքրուել է հանքա­զերծ ջրով ու թոյլ բազիկ հեղուկով ներ­ծծուած սպուն­գով: 
Նկարչական մակերեսի ամրակայումն ու պաշտ­պանութիւնն ի­րա­­կանացուել է Paraloid B72 քսուկով: 
Մարիամ Աս­տուածածնի դէմքը ենթարկուել է ամբողջական պահ­­­պանողական վե­րա­կանգնման, որի ժամանակ սուաղի հա­տուա­ծը ամբող­ջա­ցուել է աւազի ու կրի շաղախով, պահպանելով բնօրինակի չա­փաբաժինները, իսկ նկարչական հատուածը ամ­բող­ջացուել է բնա­կան հողերի գունային նուրբ թաղանթով:
Այս որմնանկարի հեղինակին, մեկենասին, պատուիրատուին եւ այլ պատմական շրջանակի մասին տեղեկութիւնների բացա­կա­յու­թիւ­նը առաւել է սրում հետաքրքրութիւնը, յատկապէս գե­ղանկարչական բարձր ճաշակով իրականացուած այս որմնա­նկա­րին դիմաց:
Մաղթենք, որ վերականգնման աշխատանքները խթան հան­դի­սա­նան յաւելեալ ուսումնասիրութիւնների: