Հայերը պատկանում են եվրասիական (եվրոպեոիդ) ռասայի արմենոիդ մարդաբանական տիպին: Հայերը՝ որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով։ Ժամանակակից գիտությունը հնդեվրոպական լեզվաընտանիքի հայրենիքը համարում է Հայկական լեռնաշխարհը, նրան հարակից Հյուսիսային Միջագետքը, Փոքր Ասիայի արևելյան և Իրանական բարձրավանդակի հյուսիսարևմտյան մասերը։ Մարդաբանական ուսումնասիրությունների համաձայն՝ այդ ժամանակաշրջանից Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել արմենոիդ տիպին պատկանող ցեղերով։ Այդ բնորոշ տիպի կրողը ներկայումս հայ ժողովուրդն է